Մայք Հակոբյանը նպաստեց իր թիմի հաղթանակին
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական խաղերի հերթական տուրում «Սուֆֆոլկը», որի կազմում հանդես է գալիս Մայք Հակոբյանը, 86-62 հաշվով առավելության է հասել «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Հայ բասկետբոլիստը խաղադաշտում անցկացրել է 30 րոպե և վաստակել 36 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 71-47 հաշվով հաղթել է «Իստերն Նազարին» ալումբին: Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 6 միավոր:
«Ջոնսոն Ուելսը», որի կազմում հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 63-87 հաշվով պարտություն է կրել «Ալբերտուս Մագնուսից»: Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 2 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստը» 66-53 հաշվով առավելության է հասել «Բելոիտի» նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 15 րոպե և վաստակել 6 միավոր:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 82-65 հաշվով առավելության է հասել«Նորթ Կարոլինա» ակումբի նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե և վաստակել 9 միավոր:
Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 106-67 հաշվով հաղթել է «Իստանբուլ ԲԲ»-ին: Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 18 րոպե և վաստակել 6 միավոր: 16-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» գտնվում է 2-րդ հորիզոնականում: