Բաքուն կպայքարի Մադրիդի հետ` Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու համար
Չեմպիոնների լիգայի 2019 թ. խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու համար հայտ են ներկայացրել Բաքուն և Մադրիդը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Ադրբեջանում հանդիպումը կարող է ընդունել «Օլիմպիական» մարզադաշտը, որը բացվել է 2015 թ. մարտին: Այն տեղավորում է 70,000 հանդիսական: Մադրիդում խաղը կարող է անցկացվել «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում` «Մետրոպոլիտանոյում», որը նույնպես 70,000 երկպագուի համար է նախատեսված: Այս մարզադաշտի բացումը նախատեսված է 2017 թ. հուլիսին:
Հայտերի ընդունումն ավարտված է: Հաղթող երկրի անունը հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի նիստի ժամանակ` սեպտեմբերին: Այս տարի եզրափակիչ խաղը կկայանա Կարդիֆի ազգային ստադիոնում, 2018 թ.` Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: