Փոթորիկը վնասել է «Դեպորտիվոյի» մարզադաշտը
Իսպանիայում տեղի ունեցած փոթորկի արդյունքում վնասվել է «Դեպորտիվոյի» տնային մարզադաշտի՝ «Մունիսիպալ դե Ռիասորի» կտուրը։ Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
Այս պատճառով էլ հետաձգվել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի «Դեպորտիվո» - «Բետիս» հանդիպումը։ Խաղի կայացման նոր ամսաթվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ անցկացրած 20 խաղերից հետո «Դեպորտիվոն» վաստակած 19 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է: «Բետիսն» ունի 23 միավոր և 13-րդ տեղում է: