Իրանի կառավարությունը չի ընդունի ամերիկացի ըմբիշներին
ԱՄՆ-ի ըմբիշները չեն կարողանա մասնակցել Իրանի Հանրապետությունում անցկացվող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա փետրվարի 16-ին և 17-ին` Կերմանշահ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է «Rsport»-ը:
Սա Իրանի կառավարության պատասխան քայլն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով համաձայնագիր է ստորագրել, ըստ որի արգելել է ԱՄՆ մուտք գործել 7 պետության քաղաքացիների, որոնց թվում է նաև Իրանը:
Հավելենք, որ նախորդ տարի կայացած ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ն թիմային հաշվարկում զբաղեցրել էր 4-րդ տեղը: