Կարեն Խաչանով. «Պայքարեցինք, ինչպես կարող էինք»
Ռուսասանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով Դևիսի գավաթի 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղում պարտություն էր կրել սերբ Վիկտոր Տրոիցկուց, հայտարարել է, որ հանդես է եկել մեծ նվիրվածությամբ, սակայն ինչ-որ տեղ որոշիչ է եղել բախտի գործոնը: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Երկուսս էլ պայքարեցինք, ինչպես կարող էինք: Իհարկե ինչ-որ բան միշտ էլ կարելի է ավելի լավ անել և պետք է սովորել սեփական սխալների վրա: Երկուսս էլ ներկայացնում էինք մեր երկիրը և խաղում էինք 100 տոկոս նվիրվածությամբ:
Տխրել եմ, որ պարտվել եմ, բայց գոհ եմ իմ խաղից: Վերջին սեթում դժվարանում էի վազել, ռիսկի էի դիմում: Այստեղ կարող եմ ասել, որ որոշ պահերին պարզապես բախտս չբերեց»,- ասել է Խաչանովը: