Շախմատիստուհի Յիֆանը բողոքարկել է «անարդար» վիճակահանության դեմ
Ջիբլարթար Մասթերս շախմատի մրցաշարն ավարտվել է Հիկարու Նակամուրայի հաղթանակով: 10 տուրից հետո Դավիթ Անտոն Գուիջարոն, Յույ Յանյին և Հիկարու Նակամուրան վաստակել էին 8-ական միավոր, և հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Դավիթ Անտոն Գուիջարոն միանգամից հայտնվել է եզրափակչում, իսկ Յույ Յանյին և Հիկարու Նակամուրան մրցել են կիսաեզրափակչում, որտեղ ուժեղ է գտնվել Նակամուրան:
Այնուհետև Միացյալ Նահագները ներկայացնող Նակամուրան հաղթանակէ տոնել Գուիջարոյի նկատմամբ, ով շախմատի հայ երկրպագուներին հայտնի է Հայաստանում անցկացվող Սևանա լիճ մրցաշարից: Այսպիսով` Հիկարու Նակամուրան 3-րդ տարին անընդմեջ հռչակվել է Ջիբլարթար Մասթերս մրցաշարի հաղթող:
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել ամբողջ մրցաշարի ընթացքում հիանալի խաղ ցուցադրած և միշտ առաջատարների խմբում ընթացող չինուհի Ցզյու Վենցզյունը: Իսկ ահա աշխարհի չեմպիոհուհի Հոու Յիֆանը յուրօրինակ կերպով բողոքարկել է «անարդար» վիճակահանության դեմ` նշելով, որ նախորդ ինը տուրերում նա մրցել է 7 կին շախմատիստուհիների հետ, ինչը, ըստ Յիֆանի, քիչ հավանական է:
Յիֆանի այս քայլից հետո մրցաշարի կազմակերպիչները հայտնել են, որ վիճակահանությունն իրականացվում է համակարգչային հայտնի ծրագրի միջոցով և այն, որ նա խաղացել է 7 կին շախմատիստուհիների հետ, զուտ պատահականություն է: