Ֆեդերեր. «Կարողացա հեքիաթն իրականություն դարձնել»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է այն մասին, որ Ավստրալիայի Բաց առաջնությունում տոնած հաղթանակը զգալիորեն տարբերվում է իր նախորդ հաջողություններից: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Նախորդ տարի ճիշտ որոշումներ էի կայացրել և հիմա բոլորին կարողացա ապացուցել, որ իրավացի էի: Ես կարողացա տարին սկսել այնպես, որ հեքիաթն իրականություն դարձրեցի: Անկեղծ ասած` չէի մտածում, որ կդառնամ Ավստրալիայի Բաց առաջնության հաղթող: Անգամ հիմա չեմ հավատում:
Այս հաղթանակի բերկրանքը զգալիորեն տարբերվում է նախորդներից: Ապաքինվեցի վնասվածքից, վերադարձա, մեծացա և որոշ մարդիկ ինձ իրենց հաշվարկներից արդեն հանել էին` թերագնահատելով իմ հոգեբանական կայունությունը: Այս ամենը հաղթանակն ունիկալ է դարձնում»,- ասել է Ֆեդերերը: