Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
Բելառուսի Գերագույն դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ բողոքը կքննի փետրվարի 7-ին: «Ռիա Նովոստի» գործակալությանն այդ մասին տեղեկացրել է դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Լյասկովան:
Բողոքի քննությունը կընթանա դռնփակ նիստում: Գերագույն դատարանը քննելու է Մինսկի քաղաքական դատարանի կայացրած որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Հիշեցնենք, որ դատարանը չէր բավարարել բլոգերի փաստաբանների բողոքը և ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ հայտարարել է, որ Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու հիմքեր չունի:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն օրենքները խախտելու մեղադրանքով:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
- Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
- Լապշինի գործով ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
- Դունիա Միյատովիչը արձագանքել է Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
- Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
- Ա. Թաթոյանը Ստրասբուրգում Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է Լապշինի արտահանձնման հարցը
- Սամվել Մարտիրոսյան. Լապշինի գործը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ
- Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան