Քաղաքական 15:21 06/02/2017 Հայաստան

ՀԱԿ-ն ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք

Հայ Ազգային կոնգրեսը ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք՝ Սահմանադրական դատարան դիմելու, ընտրությունների օրը փոխելու պահանջով:

ՀԱԿ-ը ներկայացրել է  Սահմանադրական դատարան պատրատված դիմումի բովանդակությունը.

Դ Ի Մ Ո Ւ Մ
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագիրը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջի մասին

Հիմք ընդունելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ «Սահամանադրական դատարանի» մասին օրենքը՝ դիմում ենք ՀՀ Սահմանադրական դատարան՝ հետևյալ փաստարկներով և խնդրանքով.
1. ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
1.1 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2005.12.05/Հատուկ թողարկում, Հոդ. 1426),
1․2 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ»-ը ընդունվել է 2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում, Հոդ. 1118)
1․3 «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016թ․ մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել 2016թ-ի հունիսի 1-ից (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456)։
1․4 Ազգային Ժողովի 2017թ․ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.12.29/95(1275) Հոդ.1226):

2․ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
2.1 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածը սահմանում է.
«Հոդված 209. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը
(…)
2. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
(….)
6. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»:
2.2 Փաստենք նաև, որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող 5-րդ հոդվածի հրամայականի ուժով՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի 210 հոդվածի ուժով Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը:
Միաժամանակ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 209-ը հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ «2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային ժողովը, նշ.) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը»: Հետևաբար արձանագրենք, որ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի գործող հոդվածների շարքում է 68-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը»:

Այսպիսով, վերոշարադրյալ սահմանադրական նորմերի և ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի իրավական համադրումից պարզ և միանշանակ հետևում է, որ հերթական գումարման Ազգային ժողովի ընտրության ժամկետների սահմանման հիմքում նշյալ օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասում սխալմամբ դրված է 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որը դե յուրե (de jure) պետք է ուժի մեջ մտնի յոթերորդ գումարման Ազգային ժողովի կազմավորման փաստի ուժով: Իսկ քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի իրավակարգավորումների ուժով որոշակի ժամանակային առումով սահմանվել է ՀՀ Սահմանադրության դրույթների փուլային փոփոխություն, ապա  Ընտրական օրենսգրքով պետք է նախատեսվեին այնպիսի կարգավորիչ անցումային իրավադրույթներ, որոնք ժամանակի մեջ կհամապատասխանեին թե՛ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության, և թե՛ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող դրույթներին: Հետևաբար, սահմանադրական անցումային ժամանակահատվածում՝  խնդրո առարկայի կարգավորման պարագայում, Ընտրական օրենսգիրքը պետք է անցումային, փուլային իրավակարգավորում նախատեսեր և պետք է ժամանակի մեջ ի սկզբանե և առ այսօր հիմնված լիներ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրության գործող 68-րդ հոդվածի և այնուհետ՝ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնող 91-րդ հոդվածի 1-ին մասի վրա:

2.3 Ազգային Ժողովի 2017թ․ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով, որով սահմանվել է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ  ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»
Համոզված ենք, որ ՀՀ նախագահի հիշյալ հրամանագիրը հակասության մեջ է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող մի շարք իրավանորմերի հետ, հետևյալ հիմնավորումներով.
ա) հրամանագրի պատճառաբանական մասում նշված չէ, թե ի կատարումն ՀՀ Սահմանադրության ո՞ր նորմի է ընդունված այդ հրամանագիրը: Մինչդեռ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրության 5-րդ գլխի  (Հանրապետության նախագահը) նորմերը ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն մինչ այդ գործում են 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ գլխի, ինչպես նաև Հանրապետության նախագահի լիազորություններ սահմանող համապատասխան հոդվածների նորմերը (օրինակ՝ 68, 70, 74.1, 81, 83, 83.2, 83.3, 83.4, 84, 85, 86, 88.1, 94.1, 95, 101, 103 և 111 հոդվածները), որոնցով Նախագահի նախատեսված սահմանադրական լիազորությունները թվարկված են սպառիչ և ի կատարումն այդ լիազորություններից որևէ մեկի պետք է ընդունված լիներ վերը նշված հրամանագիրը:
բ) թեև հրամանագրի պատճառաբանական մասում հղում է կատարվել Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն հերթական գումարման Ազգային Ժողովի ընտրության ժամկետների սահմանման (հաշվարկի) հիմքում դրված են Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք ստորև ներկայացվող հիմնավորումներով պետք է գործեին յոթերորդ գումարման Ազգային Ժողովի կազմավորման փաստի ուժով:
գ) քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Սահմանադրության 5-րդ գլխի (Հանրապետության նախագահը)  դրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ նույն 209-ը հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը դեռևս գործում են 2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային Ժողովը) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, հետևաբար ՀՀ նախագահի դեկտեմբերի 29-ի ՆՀ-1260-Ն հրամանագիրը պետք է հիմնված լիներ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության գործող 56-րդ և 68-րդ հոդվածների վրա և հերթական ընտրությունների օր նշանակվեր 2017թ մայիսի 31-ին նախորդող (հինգերորդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտման օրը) ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Այսինքն՝ նույն խնդիրն այլ կերպ կարգավորող Սահմանադրության գործող նորմի պայմաններում հրամանագիրը չի կարող հենվել ՀՀ ընտրական օրենսգրքի (թեկուզև սահմանադրական օրենք հանդիսացող) վրա, որովհետև ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) գործող 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Բացի այդ, Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի 209-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Սահմանադրության 91-րդ հոդվածը (Ազգային Ժողովի հերթական ընտրությունը) ուժի մեջ պետք է մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Հետևաբար, այս մասով ևս գործում է 2005թ․ փոփոխություններով Սահմանադրության 68-րդ հոդվածը, որին արդեն անդրադարձ կատարվեց նախորդ պարբերության մեջ։

3․ ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ
Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ներկայացնելով սույն դիմումը Սահամանադրական դատարան՝
Խնդրում ենք՝
1. «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանա¬դրական օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանա¬դրության (2005 թվականի փոփոխություններով) գործող 68-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրու¬թյան փոփոխություննեով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին և 210-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. ՀՀ Նախագահի դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագիրը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) գործող 56-րդ և 68-րդ հոդվածներին և ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին հակասող և անվավեր։

Դիմողներ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ՝

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ


ԼԻԱԶՈՐԱԳԻՐ
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 46-48-րդ հոդվածներով, հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագրի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որպես դիմող կողմի լիազորված ներկայացուցիչ հանդես է գալու Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}