Մխիթարյանը երկնքից երկիր է իջեցրել Իբրահիմովիչին
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Զլատան Իբրահիմովիչին Աստված չի համարում, սակայն նաև նրան լավ տղա է անվանել։
«Բոլորը գիտեն, որ նրան դուր է գալիս Աստված լինել, սակայն նա Աստված չէ։ Ես ուզում եմ ասել, որ լավ անհատականություն է, գերազանց տղա,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ոչ միայն նա, այլև մյուսները։ Նույնիսկ Ուեյն Ռունին, Մայքլ Կարրիկը՝ խաղացողներ, ովքեր շատ երկար են այստեղ։ Նրանք շատ հարգալից ու համեստ են, ուստի միշտ կարող ես ինչ-որ բան սովորել նրանցից։
Ես կարող եմ ասել, որ Պոլ Պոգբան շատ մեծ ներուժ ունի։ Ըստ իս՝ նրան մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի, որովհետև հեշտ չէ խաղալ 100 մլն եվրոյի համար։
Ռունին շատ լավ ավագ է և մարդ։ Նա աշխատում է օգնել բոլորին, խոսում է բոլորի հետ, կատակում։ Իսկական օրինակ է երիտասարդ խաղացողների համար, այն բանի օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ավագը»։