Բնապահպանները կհետևեն քաղաքական ուժերի ելույթներին ու իրենց խոսքը կասեն ընտրազանգվածին
Բնապահպան Կարինե Դանիելյանը հետևելով նախընտրական թոհուբոհին նկատել է, որ ընտրությունների պատրաստվող ուժերից ոչ մեկը էկոլոգիական խնդիրների մասին որևէ խոսք չի ասել: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահն ուսումնասիրել է ՄԱԿ-ի՝ Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի հետազոտությունների արդյունքները:
«Հիմնականում բացթողումները էկոլոգիական խնդիրներն են: Դրանք բացակայում են»,-ասաց նա:
Դանիելյանն ընդգծում է՝ Հայաստանում բնապահպանական խնդիրները շատ-շատ են. «Մենք մեծ քայլերով գնում ենք էկոլոգիական ճգնաժամի»:
Մի քանի այլ բնապահպանների հետ համատեղ կոչ են ուղղել քաղաքական ուժերին, ներկայացրել ահազանգող խնդիրները՝ ակնկալելով լսել, թե ինչպես են կուսակցություններն ու դաշինքները պատկերացնում այդ խնդիրների լուծումը:
Հետագայում Էկոլոգիական դաշինքի անդամ 52 ՀԿ-ների ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացնելու, թե որ ուժն է այդ խնդիրների մասին բարձրաձայնում, ինչ լուծումներ է մատնանշում: Դրանից հետո բնապահպաններն իրենց կարծիքը կհայտնեն ընտրազանգվածին:
«Մեր ամենամեծ մտահոգությունն արդյունաբերության էքստենսիվ զարգացումն է, մենք երկիրն ուղղակի կտրում ենք բնական ռեսուրսներից, ծածկում ենք պոչամբարներով, խիստ վնասում ենք և շրջակա միջավայրը, և կենսաբազմազանությանը, և մարդկանց առողջությանը, ինչն արդեն ապացուցված է: Հիմքից վնասում ենք գյուղատնտեսության, տուիզմի զարգացմանը: Մենք արդեն 400 հանքավայր ունենք, որից 30-ը մետաղ պարունակող են, 21 պոչամբար ունենք ու անընդհատ ավելացնում ենք դրանց քանակը»,-ասաց նա:
Դանիելյանի խոսքով, խիստ մտահոգիչ է նաև Արարատյան արտեզյան ջրավազանի իրավիճակը. «Տասը տարվա ընթացքում այդ ռեսուրսին այնպիսի վնաս ենք տվել, որ ստորգետնյա արտեզյան ջրերը մինչև 15 մետր իջել են: Հիմա միջոցառումներ ձեռնարկվում են, որոշ տեղերում մի փոքր ավելացել է: Բայց համալիր միջոցառումներ են պետք, հակառակ դեպքում մեր ջրային աղբյուրները կցամաքեն»:
Հաջորդ մտահոգիչ խնդիրը քաղաքաշինությունն է, որը բարձրացրել է էկոլոգիական ու սեյսմիկ ռիսկերը, Երևանում՝ հատկապես:
«Իջել է քաղաքների դիմակայությունը ջրհեղեղների ու այլ աղետների նկատմամբ: Այս խնդիրների մասին մենք ժամանակին շատ ենք խոսել, ցավոք մեր ձայնը լսելի չի եղել: Այս ամենի պատճառը հիմքը, մեր կարծիքով, էկոլոգիական մտածալեկերպի բացակայությունն է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երևանը ջրհեղեղի վտանգի առաջ է. Ահազանգում են բնապահպանները
- Բնապահպանության ոլորտում նույն ավերման քաղաքականությունն էր. Հակոբ Սանասարյան
- Բնապահպան. Գայլերի վերացմանն ուղղված գումարները ճիշտ կլինի տրամադրել գիտական հետազոտությունների համար
- Այսօր մեզ մոտ մոտեցում կա՝ շտապ լուծենք տնտեսական խնդիրնեը, էկոլոգիայի հարցերը հետո. բնապահպան
- «Մի ձեռքով բնապահպանության վերաբերյալ կոնվենցիաներ են ստորագրում, մյուս կողմից քարե անապատ դարձնում քաղաքը»
- Բնապահպան. Աղբը տնից դուրս են հանում ու գետը նետում
- Բնապահպան. Պետք է նախահարձակ լինենք
- Բնապահպան. Հայաստանում կանխարգելման քայլեր իրականացնելու փոխարեն, ռիսկերն են մեծացնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին