Ի նշան բողոքի Նյու Յորքի թանգարանում Պիկասոյի նկարը փոխարինել են իրանցի նկարչի գործերով
Ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիայի վերաբերյալ հրամանագրի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում Պաբլո Պիկասոյի, Անրի Մաթիսսի ու արևմտյան այլ վարպետների գործերը փոխարինել են իրանցի նկարիչների գործերով: Գրում է The New York Times-ը:
Հիմա սրահում կարելի է տեսնել ծագումով իրանցի Թալա Մադանի, քանդակագործ Փարվիզա Տանավոլի, Շիրան Շահբազի գործերը: Ցուցադրվել է նաև սուդանցի Իբրահիմ էլ Սալահի ու իրաքցի ճարտարապետ Զահա Հադիդի գործերից:
«Այս աշխատանքների հեղինակներն այն ազգերի ներկյացուցիչներն են, որոնց երկրների քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ: Այս գործերը ցույց են տալիս, որ հյուրընկալության ու ազատության գաղափարները կարևոր դեր են խաղում ինչպես այս թանգարանի, այնպես էլ ողջ երկրի համար»,-նշել են թանգարանից: