Միհրան Հարությունյան. «Եկա, տեսա, հաղթեցի»
Ռիո Դե Ժանեյրոյի Օլիմպիական 31-րդ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հայտարարել է «Maestro Migran» ինտերնետային էջի գործարկման մասին, որը գործելու է հանրահայտ ՝ «Եկա, տեսա, հաղթեցի» ( Veni, Vidi, Vici) նշանաբանով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Էջում զետեղած նրա հայտարարության մեջ մասնավարապես նշված է. «Հարգելի բարեկամներ: Այժմ ինձ, իմ կարիերային, Արցախում իմ ստեղծելիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի, մարզումների և այլ հետաքրքիր իրադարձությունի վերաբերող տեղեկություններին կարող եք հետևել իմ «Maestro Migran» պաշտոնական էջում` maestromigran.com հասցեով: Սպասում եմ ձեզ այնտեղ: Շուտով այնտեղ կլինեն բազամաթիվ նոր ու հետաքրքիր տեղեկություններ: Շնորհակալություն»: