Ժոզե Մոուրինյո. «Առաջին հերթին աչքի է զարնում Միկիի խաղը»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Լեստերի» նկատմամբ 3։0 հաշվով տոնած հաղթանակի մասին։
«Խաղացինք այնպես, ինչպես սովորաբար ենք խաղում։ Լավ աշխատեցինք։ Իհարկե, ծանր մրցակից էր, սակայն առաջին անգամ չէ, որ նման հանդիպումների ենք մասնակցում։ Առաջին 15-20 րոպեի ընթացքում այնքան էլ լավ չէինք գործում, բայց հետո ամեն ինչ վերցրեցինք մեր վերահսկողության տակ, խլեցինք գնդակը, սկսեցինք պահեր ստեղծել ու գոլեր խփել։ Նախորդ խաղերի համեմատությամբ միակ տարբերությունն այն է, որ ընդմիջման գնացինք 2 գնդակի առավելությամբ։ Այնուհետև ամեն ինչ ընթացավ մեր սցենարով, այնպես որ, առանց որևէ խնդրի ավարտեցինք հանդիպումը։
Ընդհանուր առմամբ՝ թիմային լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, և շատ ֆուտբոլիստներ անհատապես էլ գերազանց խաղացին։ Իհարկե, առաջին հերթին աչքի են զարնում Միկիի խաղը, նրա գոլն ու գոլային փոխանցումը, սակայն ես կարող եմ նաև այլ խաղացողների անվանել, ովքեր գերազանց հանդիպում են անցկացրել»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։