Մեկնարկել է «Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարը
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է «Պորտուգալիա Օփեն» շախմատի խոշոր միջազգային մրցաշարը: Ստուգատեսին մասնակցում են 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Հանգստյան օրերին կայացել են մրցաշարի 1-4-րդ տուրերի պարտիաները: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր, իսկ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների թվում:
Այսօր տեղի կունենան մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: