Հարձակում Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա
Հունաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում է իրականացվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նախօրեին շուրջ 8 հոգանոց մի խումբ կարմիր և սև ներկերով լցված բազմաթիվ շշեր է նետել Գյումուլջինե քաղաքի Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի ուղղությամբ:
Աղբյուրի հավաստմամբ՝ ցուցարարները ահաբեկչական խմբավորում համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատին» (DHKP/C) աջակցող թռուցիկներ են տարածել հյուպատոսարանի փողոցում և կարգախոսներ հնչեցնելով դիմել փախուստի: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը» ձևավորվել է 1994թ., կուսակցության հիմքում մարքսիզմ -լենինիզմի գաղափարախոսությունն է:
Կուսակցությունը պատասխանատու է քաղաքական գործունեության համար, իսկ «ճակատը»՝ ռազմական կազմավորումների ու զինված գործողությունների: DHKP/C-ն ներառված է Թուրքիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրամիության՝ ահաբեկչական խմբավորումների ցուցակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան