
Այսօրվանից մեկնարկում է ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը
Այսօրվանից մեկնարկում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման ժամկետը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի գամաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 16-ը։
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման ժամանակահատվածը մեկնարկելու է փետրվարի 16-ից մինչև 26-ը։
Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը մեկնարկում է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը։