ՀՀԿ ցուցակում կլինի ամենաշատը 300 հոգի. Վահրամ Բաղդասարյան
«Ես բազմիցս ասել եմ, որ անփոխարինելի մարդիկ չկան։ Երբ դեռ Հովիկ Աբրահամյանը մեր կուսակցության մեջ էր, այդ ժամանակ էլ չէինք հայտարարել որևէ մեկի անունը: Մեր որոշումները կան, դուք դրա մասին տեղյակ կլինեք: Մենք կողմնորոշած ենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետո կարծես ՀՀԿ-ն դժվար է կողմնորոշվում նախընտրական շտաբի պետ նշանակելու հարցում, նրան արժանի փոխարինող չե՞ն գտնում:
Հարցին, թե ովքե՞ր չեն լինի ՀՀԿ ցուցակում, նա ասաց. «Բարդ հարց է, 150-160 հազար ՀՀԿ-անների մեջ ասում եք՝ ով չի լինի: Կլինեն ամենաշատը 300 հոգի»:
Պատասխանելով հարցին, թե Մհեր Սեդրակյանը կլինի՞ ցուցակում, Վ. Բաղդասարյանն ասաց, որ քննարկման փուլում է, նա ՀՀԿ անդամ է: