Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական հարաբերություններն ուղղված չեն այլ երկրի դեմ
Հայ-իրանական հարաբերություններն ուղղված չեն այլ երկրի դեմ,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցին, մասնավորապես նշել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները նոր չեն հաստատվել, մեր երկու երկրներն ունեն լավ հարաբերություններ, որոնք ունեն պատմական անցյալ:
Ի տարբերություն մյուս երկրների՝ Հայաստանն Իրանի համար այնպիսի երկիր է, որի հետ չափազանց քիչ խնդիրներ են եղել: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բարիդրացիական հարաբերություններ ունենանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան