Կարծում եմ որևէ լուրջ ինտրիգ չի լինի մոտակա շաբաթում. Սերգեյ Մինասյան
Նախընտրական պայքարը մտնում է ամենահետաքրքիր փուլերից մեկը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Մինչև փետրվարի 16-ը, կարգի համաձայն, պետք է արդեն քաղաքական ուժերը ներկայացնեն հնարավոր պատգամավորների ցուցակները: Կարծում եմ այս պահին քաղաքական ուժերի ներսում գնում է այդ տեղերի, ընտրատարածքների հետ կապված բաժանումները և փաստացի մոտակա մի շաբաթվա ընթացքում մենք կունենանք համեմատած ավելի հանգիստ քաղաքական դաշտ, որտեղ ուժերը զբաղված են լինելու քննարկումների, որոշումների գործընթացով, որից հետո արդեն փետրվարի կեսերից կունենանք ակտիվ իրական քարոզչական արշավ»,-ասաց քաղաքագետը:
Մինասյանի կարծիքով՝ որևէ լուրջ ինտրիգ այս պահին չկա և մոտակա մի շաբաթում չի լինի, չնայած, չբացառեց այն հանգամանքը, որ նախընտրական արշավի ընթացքից կախված՝ վերջին պահին ինչ-որ քաղաքական ուժեր կարող են միավորվել և հակառակը:
Կուսակցությունների միջև մրցակցությանն անդրադառնալով՝ Սերգեյ Մինասյանը նշեց. «Ամենալուրջ մրցակցությունը գնալու է ընդդիմադիր դաշտում: «Հանրապետական» կուսակցությունն ունի իր լծակները, իր էլեկտորատը, որին դժվար հավակնեն այլ քաղաքկան ուժեր: Մյուս կողմից էլ Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը փորձելու են աշխատել, այսպես կոչված, համակարգային ընդդիմության դաշտում և հանդիսանալու են մրցակիցներ այդ դաշտում: Ավելի ռադիկալ և դասական ընդդիմադիր դաշում ՀԱԿ-ն է, «Ելք»-ը: Կարծում եմ՝ այդտեղ կփորձի աշխատել նաև Սեյրան Օհանյանի քաղաքական ուժը: Առանձնահատուկ դեր խաղում է «Դաշնակցությունը», որը որ հետխորհրդային Հայաստանում ունի իր շատ յուրօրինակ և ստաբիլ էլեկտորատը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա