Հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի զինծառայողի դին
2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:
ԿԽՄԿ Երևանի գրասենյակից հայտնում են, 2016 թ․ դեկտեմբերի 29-ին միջազգային սահմանին տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ԿԽՄԿ-ն առաջարկել էր իր՝ որպես չեզոք միջնորդի ծառայությունը զինվորականի մարմնի վերադարձման հարցում։
1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում ծավալում է մարդասիրական գործունեություն՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրների շուրջ: Անցյալ տարի ապրիլին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին՝ շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտում զոհվածների մարմինները որոնելու, տարածքից դուրս բերելու, ինչպես նաև փոխանցելու մի քանի գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը
- ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՀՀ ՊՆ
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին