Բաթումիում թուրքական դպրոց է փակվել
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կասեցրել Բաթումիում գտնվող Ռեֆայդին Շահինի անվան թուրքական դպրոց-վարժարանի լիազրությունները՝ Վրաստանի կրթության համակարգի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս մասին գրում է «Gruzia online»-ը՝ նշելով, որ դպրոցի տնօրինությունը որոշումը համարում է քաղաքական։
Դպրոց-վարժարանը հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Յասին Թեմիսկանը հայտարարել էր, որ Ֆեթուլահ Գյուլենի հիմնադրամը, որին մեղադրում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, հովանավորում է այս և այլ թուրքական դպրոցների, որոնք, իր կարծիքով, ահաբեկիչներ են ղեկավարում։
«Այս դպրոցի լիազորությունները դադարեցվել են։ Դպրոցում ծրագրային մոնիթորինգ է անցկացվել և հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ թվում աշակերտների գրանցման հետ կապված խնդիրներ։ Կասեցման որոշումն ընդունելուց հետո երեխաներին կտեղափոխեն այլ դպրոցներ»,- ասել է հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավաև Դավիդ Կոբախիձեն։
Դպրոցի տնօրեն Էլգուջա Դավիթաձեի կարծիքով տեղի ունեցածը քաղաքական պատճառներ ունի. «Ես կարծում եմ, որ դա քաղաքական խնդիր է։ Ինձ համար դրա հիմք է հանդիսանում այն, որ հուվարի18-ին թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ Վրաստանը պատրաստ է հարված հասցնել, փակել և վերագրանցել թուրքական կրթական հիմնադրամի բոլոր դպորցները»։
Sputnik-georgia-ն գրում է, որ Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան լրագրողների հետ զրույցում նշել է, որ դպրոցի գործունեությունը կասեցվել է ոչ քաղաքական պատճառներով։
«Ցավոք, այս դպրոցը, ինչպես այլ դպրոցներ, որոնք զրկվել են լիազորություններից, չեն կարողացել բավարարել կոնկրետ իրավական պահանջներ։ Դրանում կարող եք համոզվել որակի կենտրոնում, որը նմանատիպ փորձարկում է անցկացնում և վրացական, և թուրքական, և ֆրանսիական դպրոցներում»,-ասել է Ջեջելավան։
Նրա խոսքով՝ թուրքական դպրոցնի փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները