Էմիլ Բաբայանը՝ ԼՂՀ նախագահի խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ Է. Բաբայանը 2016-ի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թվականի հոկտեմբերի 2, քաղաք Երևան
Կրթություն
2002-2003 Լեյդենի Համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, Միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ, 2000-2001 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մագիստրոս, «Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունքե մասնագիտացմամբ, 1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:
Աշխատանքային գործունեություն
2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ,
2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ,
Դասախոս, դասավանդվող առարկաները`
«Ղարաբաղյան հակամարտություն», «Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»,
2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
2004-2006թթ. «Ֆորումե» իրավունքի կենտրոն, Ծրագրի ղեկավար, 2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող, 1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն «Պեկին» ՍՊԸ՝ իրավախորհրդատու:
Այլ տվյալներ
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր: