«Ինտերն» ուզում է հրավիրել Կոնտեին ու նրան 400 մլն եվրո տրամադրել տրանսֆերների համար
«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է արմատական քայլերի՝ թիմի արդյունքները բարելավելու համար։ Ակումբի սեփականատերերը մտադիր են գլխավոր մարզչի պաշտոնի համար հրավիրել Անտոնիո Կոնտեին։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Ինքը՝ մարզիչը, քառամյա շռայլ պայմանագիր կստանա՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։ Կոնտեն նաև տրանսֆերային մեծ բյուջե կունենա՝ 400 մլն եվրո։
Հարկ է նշել, որ «Ինտերի» այժմյան գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարողացել է նկատելի առաջընթաց ապահովել թիմի համար, ինչը հանգեցրել է հաղթանակների երկարատև շարքի։ Այդուհանդերձ, Պիոլին «Ինտերի» ղեկավարության կողմից դիտարկվում է որպես ժամանակավոր տարբերակ։