Ո՞ւր է Իշխան Զաքարյանը. Արամ Մանուկյան
«Ասույթ կա Ազգային ժողովում, որը գալիս է ֆիլմից՝ «Որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը»: Պարզ է չէ, ի՞նչ է հարցս: Ինչու Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը չի ներկայացում պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Կարո՞ղ եք հիմնավորել Սահմանադրությամբ, որ ինքն այս պահին կարող է նախընտրական գործունեություն իրականացնել»,- Ազգային ժողովում ՎՊ 2017 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագծի քննարկմանը նման հարցով հիմնական զեկուցող ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ա. Նռանյանն ասաց, որ պարոն Զաքարյանը գտնվում է արձակուրդում, հիմա զբաղված է նախընտրական գործընթացներով:
«Ինչ վերաբերում է այդ իրավասությանը, կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել այն պետական մարմիններին, գործիչներին, ովքեր կարող են տալ նման մեկնաբանություն»,- հավելեց նա:
Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եղել է, որ Իշխան Զաքարյանն ամբիոնին չի մոտեցել: Այս անգամ էլ մի բան գտաք: Ախր չի տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ օրենքի մեջ: Ունենք այս հիմնարկի պատասխանատու, թող գա ինքը Ազգային ժողով ու ներկայացնի:
Ամեն անգամ պետք է ասեք՝ մի դեպքում տատիկս էր հիվանդ, մյուս դեպքում ավտոբուսից ուշացա: Չէ՞ որ Ազգային ժողով է: Ներկայացում են ծրագիրը, հաշվետվություններն առանց առաջին դեմքի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին