Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, համաձայն հրամանի, երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ և «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները