Կլաուդիո Ռանյերի. «Լեստերը» չպետք է հանձնվի»
«Լեստերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում 0։3 հաշվով կրած պարտությունից հետո շեշտել է, որ թիմը պետք է հավատա իր ուժերին։ Ներկա պահին Անգլիայի գործող չեմպիոնը մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է։
«Մենք պետք է իրացնենք մեր հնարավորությունները, լինենք միասնական կոլեկտիվ և երբեք չհանձնվենք,- Ռանյերիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հիմա շատ կարևոր է հավատալ սեփական ուժերին։ Անցած մրցաշրջանում ամեն ինչ հիանալի էր, և տղաները վստահություն էին զգում, իսկ հիմա ամեն ինչ այլ է։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է պայքարել»։