Հայտնի են Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկության բոլոր մասնակիցները
Կամերունի հավաքականը, որը հռչակվել է Աֆրիկայի չեմպիոն, նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկության վերջին ուղեգիրը։ Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Ռուսաստանում, հունիսի 17-ից հուլիսի 2-ը։
Այդ մրցաշարում, որը կարելի է աշխարհի առաջնության գլխավոր փորձարկում անվանել, կմասնակցի 8 ազգային թիմ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Չիլին, Ավստրալիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան և Կամերունը։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Վիճակահանության արդյունքներով, որը կայացել է 2016 թ. նոյեմբերին, բոլոր մասնակիցները բաժանվել են 2 խմբի։
1-ին խումբ- Ռուսաստան, Նոր Զելանդիա, Պորտուգալիա, Մեքսիկա։
2-րդ խումբ- Կամերուն, Չիլի, Ավստրալիա, Գերմանիա։
Հարկ է նշել, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության գործող չեմպիոնը Բրազիլիայի ընտրանին է։