
Է. Առաքելյան. «Հայկական վերածնունդ»-ը կներկայացնի բավականին հետաքրքիր ծրագիր
«Հայկական վերածնունդ»-ն ընտրությունններին կմասնակցի իր թիմով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայկական վերածնունդ» կուսակցության քարոզչական-տեղակատվական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը:
«Կուսակցությունը նոր չէ ձևավորված, պրոցեսները մեր մոտ 1.5-2 տարի առաջ են տեղի սկսել, այսօր ունենք կուռ թիմ»,-ասաց նա:
Առաքելյանի խոսքով, շուտով կավարտվեն ծրագրի կազմման աշխատանքները:
«Կներկայացնենք բավականին հետաքրքրիր ծրագիր, որտեղ կլինեն նոր գաղափարներ բնապահպանական, կրթության, սոցիալական ու քաղաքական խնդիրների առնչությամբ»,-ասաց նա:
Այս օրերին կուսակցությունում հաստատում են նաև վարկանշային թեկնածուների անունները:
Մանրամասները՝ տեսանյութում: