Մասիմիլիանո Ալլեգրի. «Իր մակարդակով «Ինտերի» հետ խաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էր հիշեցնում»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո անդրադարձել է խաղի բարձր մակարդակին։ Նա շեշտել է, որ միլանցիները կարող էին հավակնել Սկուդետտոյին, եթե հենց սկզբից այդպես խաղային։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենթուսը» հաղթել է 1։0 հաշվով։
«Դա բարձր մակարդակի հիանալի խաղ էր,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Թվում էր՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ է։ Նման հանդիպումները շատ օգտակար են։ Բարեբախտաբար, միլանցիներն այս մրցաշրջանում շատ ուշ շարժվեցին տեղից, այլապես Սկուդետտոյի համար պայքարում մենք լուրջ խնդիրներ կունենայինք»։