Ջուզեպպե Մարոտտա. «Դիբալան հասկացավ, որ չպետք է այդպես վարվի»
«Յուվենթուսի» տնօրեն Ջուզեպպե Մարոտտան շեշտել է, որ թիմի հարձակվող Պաուլու Դիբալան ոչ մի պատիժ չի ստացել այն բանի համար, որ ձեռքը չի մեկնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիին՝ «Սասուոլոյի» հետ խաղում փոխարինվելուց հետո։ Նրա խոսքերով՝ արգենտինացին ընդունել է իր մեղքը։
«Մենք չենք կարող Դիբալային ասել, թե ինչ պետք է անի,- Մարոտտայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նման բաներ երբեմն պատահում են ու ֆուտբոլի մի մասն են։ Սակայն նա գիտակցել է, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք չպատժել նրան»։