Ավարտվել է «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարը
Իրանում ավարտվել է «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարը, որի հաղթող է դարձել 8,5 միավոր վաստակած Ղայեմ Մաղամին: Հովհաննես Գաբուզյանն իր ակտիվում գրանցել է 7,5 միավոր և կիսել 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբուզյանը հայտնվել է 5-րդ տեղում: Օլեգ Կոռնեևը գրավել է 2-րդ տեղը, իսկ Իդանի Պույան եզրափակել է լավագույն եռյակը:
Մրցաշարում հիանալի ելույթ է ունեցել պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով 11 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, գրավել 12-րդ հորիզոնականը և 160 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը: 13-ամյա Ղարիբյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2440 կետ: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը գրավել է 19-րդ, իսկ Սեդրակ Մաթևոսյանը` 29-րդ տեղը: