Սվիտոլինա. «Նույնիսկ չէի մտածում, որ հանդես եմ գալու եզրափակչում»
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան մեկնաբանել է իր հաղթանակը «Taiwan Open»-ում։
«Անհավանական է, նույնիսկ չէի կարծում, որ խաղալու եմ եզրափակչում, որովհետև քառորդ եզրափակչում շատ ծանր հանդիպում էի ունեցել։ Ինձ ուրախացնում է այն, թե ինչպես հաջողվեց խաղալ այսօր։ Երկրպագուներն աջակցում էին ինձ, որպեսզի ես ավելի ու ավելի ու ավելի լավ խաղայի,- Սվիտոլինայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Առաջին հերթին շնորհավորում եմ Շուային ու նրա թիմին, ձեզ համար սա լավ շաբաթ էր։ Շնորհակալություն հովանավորներին ու իշպխանություններին՝ այսքան բարձր մակարդակով մրցաշար անցկացնելու համար։ Հույս ունեմ՝ հաջորդ տարի կվերադառնամ այստեղ՝ մրցումներից կրկին հաճույք ստանալու համար։ Շնորհակալություն նաև իմ թիմին, մենք ծանր աշխատեցինք յուրաքանչյուր օր, և երևում է, որ դա արդարացված էր։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ։ Քառորդ եզրափակչում, երբ զիջում էի հաշվի մեջ, դուք ինձ առաջ մղեցիք։ Աջակցությունն ինձ համար միշտ ինչ-որ յուրահատուկ բան է»։