ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել. Վարդան Արամյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին
«Այս պահին այդ հարցին դեռ չեմ կարող պատասխանել, քանի որ Հանրապետական կուսակցության գրասենյակից դեռևս համապատասխան որոշում չի կայացվել` ներառյալ ցուցակների մասով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և ի՞նչ ձևաչափով է մասնակցելու:
Նախարարի խոսքերով՝ երբ կայացվի որոշումը, բնականաբար, դրանից ածանցյալ իր բոլոր որոշումների մասին կտեղեկացնի:
Վարդան Արամյանն նշեց նաև, որ ՀՀԿ-ի անդամ է դեռևս 2008 թվականից և երբեք չի զլացել գնալ գյուղեր կամ քաղաքներ, եթե դրա անհրաժեշտությունը կա:
«Ոչ մի խնդիր չեմ տեսնում, ուղղակի մի բան պետք է հաշվի առնել, որ, ամեն դեպքում, նախարարի ժամանակը սահմանափակ է, և 1+1=2, չի կարող 4 լինել կամ 10: Ես օրական աշխատում եմ 14-ից 16 ժամ, պետք է ռեսուրսը ճիշտ օգտագործել: Ամեն դեպքում, եթե մեր քաղաքական ուժն այդպիսի ձևաչափ կնախընտրի, բնականաբար, մենք բոլորս թիմով կլծվենք այդ գործին, առանց վտանգելու մեր ներկայիս գործառույթները», - ասաց Վարդան Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան