Քրիստինա Մլադենովիչ. «Պուտինցևան իսկական մարտիկ է»
Քրիստինա Մլադենովիչը «St. Petersburg Lafies Trophy» մրցաշարի եզրափակչում Յուլյա Պուտինցևայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո նշել է, որ հանդիպման ընթացքի վրա ազդել են նյարդերն ու հուզմունքը։ Բանն այն է, որ ֆրանսիացի թենիսիստուհին ռուս մարզուհու նկատմամբ հաղթանակի է հասել երեք սեթում։
«Այսօր ես թռիչքներ ու անկումներ ունեցա,-Մլադենովիչի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կարծում եմ՝ եզրափակչի վրա ազդեցին նյարդերը։ Երկրորդ սեթում նա վերադարձավ, չնայած ես հաշվի մեջ առջևում էի։ Ինձ վրա ճնշում էին 3 եզրափակիչը, որոնցում պարտվել էի մինչ այդ։ Բայց նրանում, թե որքան ծանր խաղ ստացվեց, կա նաև Պուտինցևայի վաստակը։ Նա ոչինչ չէր տալիս ինձ, ես ստիպված էի ինքնուրույն միավորներ վաստակել։
Կորտում շատ ծանր էր։ Յուլյան ցնցող խաղ ցուցադրեց, և ես ինձ չեմ կարող ինչ-որ բանում մեղադրել։ Նա իսկական մարտիկ է, սակայն ես նույնպես պատրաստ եմ մեռնել կորտում, եթե պահանջվի»։