Հայ բասկետբոլիստներն իրենց վստահ մրցելույթներով կարևոր միավորներ են վաստակել
NCAA-ի հերթական տուրում «Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 81-67 հաշվով հաղթանակ է տոնել «Սակրամենտո Սթեյթի» նկատմամբ: Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 15 միավոր: «Իդահո Վենդելսը» 22 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մայք Հակոբյանի «Սուֆոլկը» 86-62 հաշվով առավելության է հասել «Էմանուել» ակումբի նկատմամբ: Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 32 րոպե և վաստակել 10 միավոր:
«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 70-64 հաշվով հաղթել է «Վեստերն Նյու Ինգլանդ» ակումբի նկատմամբ: Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և վաստակել 4 միավոր:
«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 82-52 հաշվով առավելության է հասել «Սենթ Ջոզեֆ» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե և վաստակել 7 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 75-73 հաշվով հաղթել է «Ռիփոն» ակումբին: Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է16 րոպե և վաստակել 3 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 88-82 հաշվով պարտության է մատնել «Բեթյուն Կուկմենին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է13 րոպե և վաստակել 3 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» բասկետբոլի Եվրոլիգայի 21-րդ տուրի շրջանակներում 86-72 հաշվով առավելության է հասել «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում է անցկացրել 26 րոպե և վաստակել 16 միավոր: 21-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 8-րդ հորիզոնականում է: