Արթուր Պետրոսյանը ներկա կլինի «Ալաշկերտ» - Ուզբեկստանի հավաքական խաղին
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմը փետրվարի 11-ին ստուգողական խաղում ուժերը կչափի Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի այդ խաղին: Նա կդիտի նաև «Ալաշկերտի» մասնակցությամբ մյուս երկու ստուգողական հանդիպումները, որոնք տեղի կունենան ղազախական թիմերի հետ: Փետրվարի 9-ին Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի «Իրտիշը», իսկ փետրվարի 12-ին՝ «Ակժայիկը»: