Փետրվարի 11-ին «Գանձասար-Կապանը» կմեկնի Կիպրոս
Եռօրյա հանգստից հետո «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը վերսկսել է իր մարզումները։ Կապանյան թիմը մինչև փետրվարի 10-ը կմարզվի նախկին «Միկա» մարզահամալիրում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, արդեն փետրվարի 11-ին «Գանձասար-Կապանը» կմեկնի Կիպրոս, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի կանցկացնի` շարունակելով նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին: Կիպրոսում թիմը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի և Երևան կվերադառնա փետրվարի 25-ին:
Հիշեցնենք, որ առաջին ուսումնամարզական հավաքը «Գանձասար-Կապանն» անցկացրել է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում։