Երկաթախաղի վարպետները որոշեցին ուժեղագույններին
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի 2017 թ. տղամարդկանց մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Տղամարդկանց պայքարում ընդհանուր թվով 76 ծանրորդներ են մասնակցել Հայաստանի առաջնությանը: 8 քաշային կարգերում չեմպիոններ են դարձել. 56 կգ` Լևոն Թորոսյան (երկամարտի արդյունքը՝ 206 կգ), 62 կգ՝ Դավիթ Գասպարյան (երկամարտի՝ 252 կգ), 69 կգ ՝ Վանիկ Ավետիսյան (երկամարտ՝ 291 կգ), 77 կգ՝ Ժորժ Եղիկյան (երկամարտ՝ 302 կգ), 85 կգ` Դավիթ Հովհաննիսյան (երկամարտ՝ 325 կգ), 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան (երկամարտ՝ 350 կգ), 105 կգ՝ Սամվել Գասպարյան (երկամարտ՝ 365 կգ) և 105+ կգ՝ Հայկ Հակոբյան (երկամարտ՝ 340 կգ):
Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային օրն ուժերն էին չափել ծանրորդուհիները, իսկ փետրվարի 8-ին մեկնարկելու է պատանիների և աղջիկների ծանրամարտի 2017 թ. Հայաստանի առաջնությունը: