«Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներին միացավ նաև Հրազդան քաղաքը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները շարունակվում են և ընդլայնում աշխարհագրությունը: Մարզումներին է միացել նաև ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում առաջին անգամ անցկացվել են մասսայական մարզումներ՝ բոլոր ցանկացողների համար: Մարզումները լինելու են ամեն կիրակի, ժամը՝ 11.00-ից 13.00-ը:
Հիշեցնենք, որ «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները մեկնարկել են 2016 թ. հոկտեմբերին և մինչև դեկտեմբեր ամիսը անցկացվել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից այգում:
2016 թ. դեկտեմբերի 3-ից երևանյան մարզումներն անցկացվում են «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում: Մասսայական մարզումների մարզային փուլը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում: