Կլինի պայքար էլեկտորատի, կոնկրետ ընտրողի համար. Ա. Դավթյան
«Դասագրքային ճշմարտությունպիտի համարենք այն, որ առաջիկա բեկումնային իրադարձությունը ԱԺ ընտրություններն են, և արդեն իսկ կարելի է մեկ շատ կարևոր եզրահանգում անել, որ ՀՀ 25-ամյա պատմության մեջ առաջին անգամ ամենքիչ թվով կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն այս համապետական ընտրություններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով նախընտրական գործընթացներին։
Նրա խոսքով՝ այս ընտրությունները տարբերվելու են նախորդ բոլոր ընտրություններից. «Ամենակարևոր հարցն այս պահին ցուցակների հարցն է, որն իր մեջ որոշակի ինտրիգ է պարունակում։ Բոլորն էլ որդեգրել են այն քաղաքականությունը, որ հնարավորինս ուշ բացահայտեն դրանք։ Կարծում եմ մինչև ամսի 16-ը լիարժեք պատկերացում չենք ունենա, թե կոնկրետ որ կուսակցությունը, որ դաշինքը ինչպիսի ցուցակ է ներկայացնում»։
Ինչ վերաբերում է նախընտրական պայքարի կանոններին, Դավթյանի կարծիքով, կլինի ոչ թե մեկը մյուսին քարկոծելու, ցեխ շպրտելու ձևով, այլ կլինի պայքար էլեկտորատի, կոնկրետ ընտրողի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին