ՀՀԿ ցուցակներում կընդգրկվեն նաև էլեկտրացանցերի ու գազի ոլորտի վստահելի մարդիկ. «Փաստ»
«Փաստ»-ի տվյալներով` Հանրապետական կուսակցության վերնախավից խիստ հրահանգ է իջեցվել` ստուգել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կադրերին, պատահական, ծանոթ–բարեկամներով ցուցակ խցկվողներին` ժողովրդի կողմից չհարգված անձանց այդ ցուցակներից «զտելու» նպատակով: Կուսակցության առաջիկա ԳՄ նիստում կքննարկվի այս խնդիրը: Ենթադրվում է, որ մեծ փոփոխություններ կլինեն կուսակցության ռեյտինգային ցուցակում: Նախնական անունների զգալի մասը դուրս կմնա:
Մեկ այլ տեղեկատվությամբ` ցուցակներում կընդգրկվեն նաև էլեկտրացանցերի ու գազի ոլորտի վստահելի մարդիկ: