Տուսկ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Ստատուս քվոն անկայուն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և անհրաժեշտ է շտապ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Եվրոպական միության անդամ երկրները ամբողջությամբ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել էր այցելել էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի քննարկման համար:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, թե Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և թե Դոնալդ Տուսկը Ալիևի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում տիրող դրությանը՝ պաշտոնական Բաքվին հիշեցնելով, մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության խախտումների անթույլատրելիության մասին:
Գործակալության փոխանցմամբ, Ժան Կլոդ Յունկերը մինչ Ալիևի հետ հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես հիմա պետք է հանդիպեմ Ադրբեջանի նախագահի հետ, այնպես որ այսօրվա հաճելի մասն արդեն ավարտված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան