ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է ևս 11 ստորագրություն
Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու վեարաբերալ Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը միացել է 16 պատգամավոր:
«Ունենք 16 ստորագրություն: Կան պատգամավորներ, ովքեր ասել են, որ կստորագրեն, այս պահն դահլիճում չեն: Կարևորն այն է, որ ժամկետի սահմանափակում չկա: Կսպասենք մինչև քառօրյայի վերջը: Հուսանք անհրաժեշտ 27 ստորագրությունը կհավաքվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով, այն պատգամավորները, ովքեր չեն ստորագրի, կդժվարանան պատասխանել հարցին, թե ինչո՞ւ չեն ստորագրել:
«Մենք ներկայացրել ենք իրավաբանական փաստաթուղթ, ներկայացված հիմնավորումներն առավել քան համոզիչ են, որ կա սահմանադրական խախտում: Մենք մանրամասն, գիտականորեն հիմնավորել ենք խախտումների ակնհայտությունը, որ դրանից հետո եթե պատգամավորները չստորագրեն, հարց տվեք՝ եթե կա ակնհայտ սահմանադրական խախտում, համաձա՞յն են, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն սահմանադրական խախտումներով: Հենց այդ հարցին էլ կդժվարանան պատասխանել»,- ասաց Ա. Մանուկյանը:
Նա նշեց, որ ընտրությունների օրը տեղափոխելը, իհարկե, նաև էմոցիոնալ ֆոն ունի՝ կապված ապրիլյան պատերազմի հետ, սակայն իրենք Սահմանադրական դատարանին դիմում են միայն իրավական հիմքերով:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ն ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք
- Սահմանադրական դատարանը թող որոշի՝ ով է այս հարցում ճիշտ. Լևոն Զուրաբյան
- Ընտրությունների օրվա հետ կապված հարցի շուրջ Դավիթ Հարությունյանը պատասխանել է Էլինար Վարդանյանին
- Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
- ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը. Շարմազանով
- Էլինար Վարդանյանի բաց նամակը ՀՀ նախագահին
- Ընտրությունների օրը սահմանվել է ԸՕ-ի համաձայն. Տիգրան Մուկուչյան
- Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան