Հասարակություն 14:46 07/02/2017 Հայաստան

Վերահրատարակվել է Լևոն Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» գիրքը

Այսօր կայացավ Լևոն Մելիք-Շահնազարյանի  «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը։ Օրը պատահական չէ ընտրված. քաղաքագետ, հասարակական գործիչ Լևոն Մելիք-Շահնազարյանի  (1958-2015 թթ) ծննդյան օրն է:

Գրքի շնորհանդեսին Լևոն Մելիք-Շահնազարյանի  որդին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականին ԼՂՀ կառավարության պատվերով:

«Բավական լուրջ հետազոտական աշխատանք է տարվել, մի ամբողջ թիմ շրջել է Արցախի  բոլոր բնակավայրերով, հավաքել Ադրբեջանի  ռազամական հանցագործությունները փաստող տեղեկանքներ, վկայություններ, ի մի բերվել ու ներկայացվել մի գրքով: Խոսքը գնում է բացառապես ռազմական հանցագործությունների մասին խաղաղ բնակչության դեմ՝ մարդկային կորուստներ, ունեցվածքի, գույքի հափշտակություն, գողություն, ոչնչացում, բոլոր այն արհավիրքների, որոնց միջով անցել է Արցախի հայությունը հակամարտության հենց սկզբից՝ 1988-89 թվականից մինչև 1994 թվականի վերջին  հաստատված զինադադարը»,- ասաց նա:

Հ. Մելիք-Շահնազարյանը ցավով արձանագրեց, որ չնայած կնքված զինադադարին, անցած տարիները ևս նման մեկ հետազոտություն գրելու պարարտ նյութ է նախապատրաստել, քանի որ Ադրբեջանը չի փոխում իր ձեռագիրը, շարունակում է  իր նույն մարտավարությունը՝ բնորոշ ռազմական հանցագործություններին. «Ականատեսը եղանք 2016 թվականին ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերը հայտնվեցին Թալիշում»:

Նա կարևորեց այս գրքի վերահրատարակումը և ներկայացումը հատկապես այս տարի, երբ լրանում է մի շարք կարևոր իրադարձությունների 25-ամյակը:

«25 տարի առաջ բավականին ծանր իրավիճակ էր Արցախում, մայրաքաղաք Ստեփանակերտում, որը գտնվում էր պաշարման մեջ: Մոտ  80 հազար բնակչություն՝ 50 հազար հենց Ստեփանակերտի բնակչությունը, մնացածը՝ փախստականներ, շրջափակված էին չորս կողմից, չկար ջուր, հաց, հումանիտար օգնություն չէր հասնում,   քաղաքը նաև չորս կողմից ռմբակոծվում էր: Քաղաքը ոչնչացվում էր: Այս շրջանում բավական կարևոր աշխատանք տարվեց քաղաքը շրջափակումից ձերբազատելու, հետո արդեն անվանգությունը վերականգնելու համար»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետ Արմեն Մինասյան ներկայացմամբ, Լևոն Մելիք-Շահնազարյանը ԼՂՀ-ի և նրա ժողովրդի  համար  ծանր ժամանակաշրջանում շատ կարևոր գործունեություն է ծավալել, իսկ պատերազմից հետո կարևոր հետազոտական աշխատանք է իրականացրել:

«Նրա թողած ժառանգությունը բավականին արժեքավոր է: Կոնկրետ այս գիրքը մեծ պահանջարկ ունի մեր, միջազգային հանրության  շրջանում,  անհրաժեշտություն էր գրքի վերահրատարակումը»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, այսօր հասարակական, քաղաքական, քաղաքացիական կյանքում ակտիվություն են դրսևորում այն մարդիկ, ովքեր հիմնականում ծնվել են պատերազմական իրադարձություններից հետո, սկզբունքորեն ծանոթ չեն այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել մինչ հրադադարը:

«Այսօր երբ խոսում են հակամարտության մասին, նշում են ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության կամ ոչ անհրաժեշտության մասին: Ստատուս քվոն  բոլորս պատկերացնում ենք 1994 թվականից հետո ձևավորված իրավիճակը՝ մոռացության մատելով, որ 1991 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից  սկսած մինչև Շուշիի ազատագրումը Ղարաբաղի ուղղակի լինելիության հարցը կախված էր օդում: Արցախը, մայրաքաղաք Ստեփանակերտը գտնվում էին շրջափակման, պաշարման մեջ, մի քանի օրում Ադրբեջանը կարող էր հարցին վերջնական լուծում տար, եթե կարողանար կոտրել տեղի բնակչության մեջքը: Բայց բնակչությունը կարողացավ ինքնակազմակերպվել: Հունվար-փետրվարին տեղի ունեցած մարտերին ինքնապաշտպանական ուժերը, չնայած սուղ ռեսուրսներին, ապաշրջափակեցին Ստեփանակերտը՝ կերտելով հաղթական պատմությունը, որ ունեցանք 1994 թվականի հրադադարով»,- ասաց Արմեն Մինասյանը:

«Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով եղել է Լևոն Մելիք-Շահնազարյանի ընկերը, նշեց, որ այս գիրքը պատմական ամնեզիայի և մոռացության դեմ ամենագործուն դեղամիջոցն է. «Գիրքը ստիպում է Ադրբեջանին հիշել այն, ինչ կցանկանար մոռանալ, հիշել սեփական պատմության  մութ էջերը: Այս աշխատանքը կարևոր է նրանով, որ առավելապես իրավական փաստաթուղթ է»,- հավելեց նա:

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հիշեց Լևոն Մելիք-Շահնազարյանի կողմից հնչած մշտական խորհուրդը՝ հարձակվել, հարվածել հակառակորդին իր տարածքում, ոչ թե պաշտպանվել:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ իր հոր Լևոն Մելիք-Շահնազարյանի արխիվում կան մի շարք փաստաթղթեր, որոնք այժմ ինքն ուսումնասիրում է, հետազոտում է:

«Դրանք բավականին կարևոր լույս են սփռում Արցախի այդ տարիների զարգացումների վրա, որոնք հիմք կհանդիսանան հետագա հետազոտական աշխատանքների համար: Դրանք վկայում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանք իր ընտանիքը հանձնելու է պետական արխիվին:

Արմեն Մինասյանի խոսքով, Լևոն Մելիք-Շահնազարյանի արխիվում գտնվում են նյութեր, որոնք վերաբերում են հենց Արցախի պետականաշինությանը,  արտաքին աշխարհի հետ հարաբերությունները կառուցելուն:

«Ցանկալի կլինի, որպեսզի հասարակությունը, մասնավորապես հետազոտողները, փորձագետները տեղյակ լինեն այս ամբողջ պատմությանը, հակամարտության նախապատմությանը: Բոլորս հասկանում ենք, որ այսօր թևակոխել ենք պատերազմի մի նոր փուլ: Թեև շփան գծում պարբերաբար լարվածություն է լինում, բայց հիմնական պայքարը տեղակատվական տարածքում է»,- ասաց քաղաքագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}