ԿԲ փոխնախագահ. Ձմեռ պապիկներ չկան
Կենտրոնական բանկի նախագահ Ներսես Երիցյանն այսօր ԱԺ-ում հայտարարեցմ հիպոթեքային վարկավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը: ՆԱ հույս հայտնեց, որ օրինագծի ընդունումը կնպաստի հիպոթեքային շուկայի զարգացմանը, տոկոսադրույքների մատչելիությանը:
Երիցյանն ասաց, որ նախատեսվող փոփոխությունների համաձայն, քաղաքացին կարող է յոթ օրվա ընթացքում ծանոթանալ բանկի առաջարկած պայմաններին, մեկ շաբթավա ընթացքում կարող է հրաժարվել պայմանագրի կնքումից, եթե դրանք իրեն չեն բավարարում:
Կարգավորվել են վարկի վաղաժամկետ մարման հետ կապված հարցերը:
«Տույժերն ու տուգանքները սիմետրիկ են սահմանված: Այսինքն, եթե բանկն իր վնասների համար հատուցումներ է պահանջում, ապա քաղաքացու մասով էլ նման բան պետք է սահմանի պայմանգիրը: Մենք ստանդարտացնում ենք պայմանգրի ձևը, հստակեցնում ենք պայմանները, պատասխանատվության միջոցները, գրավի ազատականացումը դնում ենք իրականացման մակարդակի վրա»,-ասաց նա:
ԿԲ փոխնախագահը կարևորեց խնայողությունների ինստիտուտի կայացումը, ասաց, փողի գնի իջեցման համար պետք է սկսենք ավելի շատ խնայել, քան անում ենք հիմա:
«Պետք է շատ խնայենք: Ձմեռ պապիկներ չկան, դրսի ժողովուրդն էլ իր խնայողությունները չի տա, որ մենք հիպոթեքի փող բաժանենք»,-ասաց նա:
Պատգամավոր Մհեր Շահգելդյանի մատնանշած պրոբլեմների մասին՝ տեսանյութում: