Վարչապետ. Առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ
Ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ: Ասել է վարչապետ Կարեն Կարապեյանը՝ ֆինանսների նախարարի ներկայացարած 2016-ի հաշվետվությունն ու 2017-ի ծրագրերի ներկայացումից հետո:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձևակերպել հստակ հայտանիշեր:
«Ունեք բավական հետաքրքիր մակրո և ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ և կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք»,-կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է նա:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1155.0 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով, իսկ հարկային եկամուտները և տուրքերը` 1,079.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1.1 տոկոսով:
Նշենք, որ այսօր ամփոփվել են ՀՀ սփյուռքի, ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի և ՊԵԿ-ի 2016 թ. գործունեության հաշվետվությունները:
Մանրամասները՝ կառավարության պաշտոնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան