Սվիտալսկի. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մինչ օրս կատարված քայլերը, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումները և ընդունված որոշումները, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի ստեղծում:
Այդ փաթեթով ամբողջովին վերանայվել են գործող հայտարարագրման և շահերի բախման համակարգերը: Աշխատանքներ են տարվում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ: Ներկայում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկումների հիման վրա մշակվում են մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Վարչապետն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը և հաջողությունը կախված է նաև հասարակության քաղաքացիական դիրքորոշումից, և կառավարությունն աշխատելու է հանրության հետ հետադարձ կապն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին նոր թափ հաղորդելու միջոցով: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բաց է առաջարկությունների համար՝ կարևորելով ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը:
Պյոտր Սվիտալսկին ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և վարչապետին փոխանցել բիզնես հանրության շնորհակալությունը ոլորտին վերաբերող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների համար: Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների և հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում:
Վարչապետը և ԵՄ պատվիրակության ղեկավարը մտքեր են փոխանակել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի գործողությունները և դրանցից բխող Սվիտալսկու լավատեսությունը
- ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը. Սվիտալսկի
- Սվիտալսկին կոչ է անում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցում գալ «խելամիտ փոխզիջման»
- Խորհրդարանական ընտրությունները ԵՄ ուշադրության կենտրոնում կլինեն. Սվիտալսկի
- Բանագնացները շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը. Դեսպան Սվիտալսկի
- Սվիտալսկին Հայաստանում տնտեսական աճի հույս ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան