«Բարսելոնն» ու «Ռեալը» հետևում են Ագուերոյին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնն» ու «Ռեալը»։ Առաջնության վերջին 2 խաղում 28-ամյա արգենտինացին հայտնվել է պահեստայինների նստարանին, ինչը պատճառ է դարձել լուրերի, որ հարձակվողը կարող է հեռանալ «Էթիհադից»։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Ռեալն» ու «Բարսելոնը» հետևում են, թե ինչպես է զարգանում իրավիճակն այդ խաղացողի շուրջ։ Կատալոնյան ակումբը ցանկանում է պայմանագիր ստորագրել Ագուերոյի հետ, քանզի նա շատ մտերիմ է Լիոնել Մեսսիի հետ։
Ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ միայն ամռանը կմտածի իր ապագայի մասին։