Բեքհեմը հրաժարվել է հաքերներին 1 մլն եվրո վճարել
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հրաժարվել է վճարել հաքերներին, որոնք սպառնացել են բացահայտել նրա գրագրությունն էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, չարագործները Բեքհեմից 1 մլն եվրո են պահանջել։ Աղբյուրի տեղեկություններով՝ հաքերները կապված են «Football Leaks» հայտնի կայքի հետ, որը մասնագիտանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, ակումբների ու գործակալների մասին տվյալների բացահայտման մեջ։
Բեքհեմի նամակների մեջ, սակայն, չի հաջողվել ինչ-որ յուրահատուկ բան գտնել։ Շեշտվում է միայն նախկին ֆուտբոլիստի կիրքը սըր կոչման նկատմամբ, որին նա երազում է տիրանալ։ Նա համարում է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանի պաշտոնն այդ նպատակին հասնելու փուլերից մեկն է։